Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը՝ Նոբելյան մրցանակի թեկնածու

Հռոմի պապը՝ Նոբելյան մրցանակի թեկնածու
24.09.2015 | 15:49

Ամերիկացի կոնգրեսմեն Ադամ Շիֆը առաջարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին առաջադրել խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու՝ հայտնում է Politico-ն: Շիֆի նպատակն է Ներկայացուցիչների պալատի գործընկերների հետ պապին միասնաբար ներկայացնել Նոբելյան մրցանակի։ Շիֆը նշում է, որ Ֆրանցիսկոս պապը խաղաղության հզոր ջատագով է, նա աշխարհին կոչ է անում հակամարտությունները լուծել դիվանագիտական ճանապարհով, ոչ թե ռազմական ուժի կիրառմամբ կամ ահաբեկմամբ։

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ